Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մշտադիտարկվող քաղաքական գործիչների ցանկից հեռացվում են Լենա Նազարյանը և Լիլիթ Մակունցը

Մշտադիտարկվող քաղաքական գործիչների ցանկից հեռացվում են Լենա Նազարյանը և Լիլիթ Մակունցը
26.11.2019 | 14:56

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ մշտադիտարկում է քաղաքական գործիչների մասին գրվող առցանց հոդվածները և պարբերաբար դադարեցնում է այն քաղաքական գործիչների մասին մշտադիտարկումները, որ լրատվական դաշտում հետաքրքրություն չեն ներկայացնում։ Մշտադիտարկվող քաղաքական գործիչների ցանկից հեռացվում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերջին տասնօրյակներում նրանց մասին գրվում էին սակավաթիվ հոդվածներ։

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ